Տեսանյութ.Փաշինյանը սյունյաց բարեւը ստացավ ու սկսեց վենդետաներ իրականացնել նրանց նկատմամբ          Սա է հիմքերի հիմքը, որ դուք մեր տարածքային ամբողջականությունը բերել հասցրել եք այս վիճակին       Քաջարանում սպանել են 58-ամյա տղամարդուն 4.972.000 ՀՀ դրամի ոսկյա զարդեր հափշտակելու համար.Մեղադրանք է առաջադրվել 3 անձի    

28 դեկ 2020 19:30

Հնարավոր է` ողջ մնացածներ կան. Ադրբեջանը չի թույլատրել որոնողական խմբին Հադրութ մտնել

Ադրբեջանական կողմը չի թույլատրել այսօր Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Առավոտյան Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 3 խումբ մեկնել է Հադրութի ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու։ Սակայն մինչ այս պահը որևէ կապ չէր հաջողվում հաստատել նրանց հետ։ Քիչ առաջ կապ հաստատեցինք, և ասացին, որ նրանց չեն թույլատրել մտնել Հադրութի տարածք»,–ասաց Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր առավոտյան թույլտվություն եղել է Հադրութում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու համար։ Թադևոսյանն ասում է` խմբերը գնացել են մինչև Դրախտիկ գյուղ (Մարտունուց դեպի Հադրութ առաջին գյուղն է), և պետք է ինչպես դիեր, այնպես էլ ողջերի փնտրեին։ Խմբերին մի քանի ժամ սպասեցրել են, որից հետո հայտնել` Հադրութ այսօր չեն մտնելու։
Հարցին, թե սա առաջի՞ն դեպքն է, որ հետ են ուղարկում որոնողափրկարարական խմբերին, Թադևոսյանը պատասխանեց, որ ոչ, նման դեպքեր էլի են եղել։ Այսինքն` ամեն անգամ, երբ ինչ–որ միջադեպ է եղել սահմանապահների կամ զորքի միջև, նորից դադարեցրել են, սակայն կամ կանխավ են զգուշացրել, որ պետք է չեղարկվեն աշխատանքները, կամ էլ գոնե կես ճանապարհից են հայտնել այդ մասին։

Նշենք, որ ադրբեջանական կողմը լուրեր էր տարածել, որ իր վերահսկողության ներքո գտնվող Հադրութի շրջանի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են վերսկսվել։ Թե որքանո՞վ սա կարող է կապ ունենալ Հադրութում որոնողափրկարարական աշխատանքների չեղարկման հետ հարցին Թադևոսյանը պատասխանեց, թե կա վարկած, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերի խորքում մնացած զինվորներ կան։
«Սա ամենահավանական վարկածն է, որն այս պահին քննարկվում է, և գուցե հենց այս պատճառով էլ չեն թույլատրել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել այս տարածքում»,–ասաց Թադևոսյանը։

Նա հավելեց նաև, որ մինչ այս ոչ միայն Տող գյուղի ներսում, բնակարաններում, նկուղներում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվել, այլ նաև գյուղի անտառային և լեռնային հատվածներում։ Սակայն այդ հատվածում ողջ մնացածների հետքեր չեն եղել, բացի երկու քաղաքացիներից, որոնց վերջերս են հայտնաբերել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր