Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

29 դեկ 2020 16:07

Հայաստանն իր հերթին տարածքային լուրջ զիջումներ է արել.Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարից կշահեն բոլորը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում խաղաղություն կապահովի երկարաժամկետ հեռանկարում։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում նման հայտարարություն է արել ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
«Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ մեր մոտ հարևանների միջև հակամարտությունների կարգավորման մեջ վճռորոշ դերակատարություն է ունենում։ Մենք խորապես հարգում ենք հակամարտող երկու կողմերին ու նրանց միայն բարին ու բարիք ենք մաղթում։ Դա անհնար է պատերազմի պայմաններում», - ասել է Բոնդարևը։

Սենատորի խոսքով՝ Ռուսատանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունը «դադարեցրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում ու թույլ տվել խուսափել հետագա արյունահեղությունից»։

«Ադրբեջանը համաձայնեց ամբողջական հրադադարի և ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում ռուս խաղաղապահ զորքերի տեղակայմանը։ Հայաստանն իր հերթին տարածքային լուրջ զիջումներ է արել «անվտանգության գոտուց»՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքն ու տարածքի մեծ մասի հանդեպ վերահսկողությունը պահպանելու համար», - ընդգծել է Բոնդարևը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարից կշահեն բոլորը, հույս հայտնելով, որ սա բեկումնային կդառնա երկար տարիների հակամարտության համար, նաև տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատելու նախադրյալներ կստեղծի։

«Վստահ եմ, որ ռուս խաղաղապահները պատվով ու արժանապատվությամբ են կատարում իրենց առջև դրված խնդիրները», - ասել է Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր