Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես է եկել համախմբման առաջարկով          Ընդդիմադիր ուժերի դիմումները քննվելու են դատարանի նույն նիստում       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

30 դեկ 2020 13:37

Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում. Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan-ից կվերածվի no oldu Ermenistan

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է.


«Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։


Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։
Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հաձկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավոդվածության։


Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալն ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։


և ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»:
Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։


ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը և ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։


Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլևս իրականություն է։


Մի քիչ էլ հապաղենք, և ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից  կվերածվի no oldu Ermenistan»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր