Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը ԱՄՆ-ի միջնորդությամբ, դադարի մեջ է          Ընտրություններից շատ չանցած պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով       Ինչպես են Շենգավիթի թաղապետարանում հայհոյել, ծեծել և աշխատավարձը չվճարել աշխատակցին, նա մանրամասներ է պատմում    

04 հուն 2021 14:19

Թուրք-ադրբեջանական ցանցը Հայաստանում ուժեղ արմատներ ունի.1915թ-ին էլ, այսպես թմրեցված, ժողովրդին հանգիստ կոտորեցին

Ժողովրդի մի մասին թմրեցրել են և մոտավորապես այդպիսի իրավիճակ է եղել նաև 1915 թվականին, երբ այսպես թմրեցված ժողովրդին հանգիստ կոտորեցին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Հայրենասեր մարդկանց բանակ տարան և ռազմաճակատում զոհվեցին, իսկ մնացածներին կոտորեցին: Վերջում մարդիկ դուրս են գալու, ասելու են, որ Երևանում ժամանակին ապրել է ավելի շատ ադրբեջանցի, քան հայ: Շատ հավանական է, որ Հայաստանի մեծամասնությունն այդ տրամաբանությամբ պետք է հանձնվի կա՛մ ադրբեջանցիներին, կա՛մ պարսիկներին, կա՛մ չգիտեմ՝ ում»,-ասաց մեդիափորձագետը:

Տիգրան Քոչարյանը նշեց, որ Թուրքիան 30 տարի աշխատում է Հայաստանում, ունի իր գործակալական ցանցը, մարդկանց ուղեղները լվանում է. «Թուրք-ադրբեջանական ցանցը Հայաստանում ուժեղ արմատներ ունի և ամեն ինչ անում է այստեղ Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու համար»,-ասաց մեդիափորձագետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր