Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

04 հուն 2021 16:04

Պուտինի՝ Վրաստանի հետ սահմանազատման աշխատանքներ անցկացնելու հարցը չի կարող լինել օրակարգում, դա բացառվում է

Ռուս-վրացական սահմանի սահմանազատման և գծանշման հարցը չի կարող լինել օրակարգում, քանի դեռ չի կատարվել 12.08.2008 թ. հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին ասվում է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիվանագետ Միխայիլ Պետրակովին նշանակել էր իր հատուկ բանագնաց՝ Վրաստանի, ինչպես նաև երկու պետությունների՝ Աբխազիայի և Օսիայի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով։
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Վրաստանի արտգործնախարարությունը հիշեցրել է, որ պաշտոնական Թբիլիսին այդ երկու շրջաններն էլ համարում է Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված:
«Բնականաբար, Սուխումի և Ցխինվալի հետ Ռուսաստանի Դաշնության կողմից կնքված ցանկացած համաձայնագիր, այդ թվում` սահմանային, զուրկ է իրավական հիմքերից, անօրինական է, և միջազգային հանրությունը կգնահատի որպես ինքնիշխան պետության սահմանին ուժ գործադրելու հերթական փորձ»,-ասվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր