«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

05 հուն 2021 13:40

Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի հոգեբանական խնդիրները. ինչո՞ւ է նա վաճառում հայրենիքը

Բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում լսել Նիկոլ Փաշինյանին, ուղղակի ի վիճակի չեն նույնիսկ պատկերի հետ հանդիպել։ Սա հասկանալի է։ Ինքնապաշտպանական ներքին մղում է աշխատում մարդկանց մեջ»,- ասուլիսում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:


Միաժամանակ նշեց, որ անհատ մարդկանց, բոլորի ճակատագիրն այդ մարդու ձեռքում է։


«Եթե մարդը խոստումներ է տվել ու չի  կարողանում կատարել, մեղքի զգացում է ունենում, ասում է՝ ներողություն, չէի պատկերացնում, թե ինչքան դժվար խոստումներ էի տալիս։ Այս դեպքում չկա։ Ինքը մարդկանց երջանկություն է  խոստանում 2021թվականին։ Ի՞նչ երջանկության մասին է  խոսքը, եթե մեր երկիրն ավերվեց, Արցախն ավերվեց քո թեթև ձեռքով»,- ասաց հոգեբանը։


Կ. Նալչաջյանը նշեց, որ կարդացել է  Փաշինյանի հոդվածը, տպավորություն է ունեցել, որ մտել է ծուռ հայելիներ թագավարություն։ Նա կարծում է, որ  պարբերություն առ պարբերություն պետք է բացատրել, փաստարկ առ փաստարկ սուտը ներկայացնել։


«Տեսեք, մարդը մինչև Նժդեհ է գնացել ավերում, ոչ միայն այսօրվա հերոսներին։ Լեռնահայսատանը, որը Նժդեհը փրկեց, եթե չկա, մեր շնչառությունը փակվում է։ Մի օր էլ  կասեն, դե գիտեք ինչ, ցավոտ բան է, բայց թուրքն արդեն Երևանի մատույցներում է, նախկիններն այսպես, այնպես..., թուրքն այդքան էլ վատը չէ»,- ասաց Կ.Նալչաջյանը։


Նրա խոսքով, նախքան այս ամենը նախապատրաստական աշխատանք է տարվել ժողովրդի կրթական մակարդակն իջեցնելու, վերլուծական միտքը թուլացնելու միջոցով։


Կ.Նալչաջյանի կարծիքով, այսօր այնպիսի վիճակ է, որ ազգի ամբողջ ուժերը պետք է միավորվեն ու տեսնեն, թե ինչպես կարող են դուրս գալ այս ահասարսուռ վիճակից։


Ըստ նրա, բարդ տարի է սպասվում, եթե այսօրվա մարինոտեային ռեժիմը, դրածոների իշխանությունը շարունակի իր գործունեությունը։


Հոգաբանն ընդգծեց՝ որպես մասնագետ կարող է  ասել, որ մարդը սթափ ուղեղով, նպատակադրված ծրագիր է իրականացնում. «Որ խնդիրներ կան, դա փաստ է։ Մինչև հոգեկան հիվանդության սահմանը հատելը, կան շեշտադրվածություններ, որոնք դեռ նորմայի մեջ են, հիվանդություն չեն, բայց անձի ոճի վրա մի դրոշմ է, որ հնարավոր չէ մաքրել։


Փաշինյանին հնարավոր չէ օգնել։ Բացի այդ մի բան էլ կա՝ օգնել հնարավոր է նրան, ով դիմում է, ուզում է, որ օգնեն իրեն։ Մարդն իրենից գոհ է։ Այս ամբողջ փորձանքը բերել է մեր երկրի գլխին ու մի հատ մեղքի զգացում չունի։ Բացարձակապես չունի մեղքի զգացում։ Խղճի զգացում ձևավորված չէ այդ մարդու մոտ։ Նման տիպի մարդիկ ստախոսության վիրտուոզներ են, կարող են մոլորության մեջ գցել այն մարդուն, որ մինչև գլխի ընկնի, արդեն ուշ կլինի։


Բայց ունի որոշակի օժտվածություններ, ունի ազդելու ներքին հնարավորություն, այլպես չէր հաջողի»։


Հարցին, թե ինչո՞ւ շատ մարդիկ դուրս չեն գալիս հրապարակներ, հոգեբանն ասաց. «Քարոզչական թեզը, որ աթոռակռիվ է, լավ աշխատեց։ Համոզված եմ, որ փրկության հարց է դրված։ Ի՞նչ աթոռի մասին է  խոսքը, եթե պետություն ենք կորցնում։ Մենք կորցնում ենք այդ աթոռները, ի՞նչ աթոռակռիվ»։


Կ. Նալչաջյանը չբացառեց, որ  կարող է մի պահ պոռթկում լինի։  Նա նշեց, որ մարդիկ զավակներ, հարազատներ են կորցել, վշտի մեջ են, բայց վշտի հոգեբանական ներքին զարգացումների հաջորդ փուլը ցասումի փուլն է։


«Երկիրը ներսից միտումնավոր շարունակվում է թուլանալ մարինոտեային ռեժիմի կողմից, իսկ մեր թշնամուն ընդամենը դա է պետք»,- ընդգծեց նա։


Ինչ վերաբերում է Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին,  Կ. Նալչաջյանն ասաց. «Այս պահին Աննա Հակոբյանը քիչ է երևում, բայց ակնհայտորեն հսկայական ազդեցություն ունի իր ամուսնու վրա՝ ելնելով հենց հոգեբանական  այս կամ այն խնդիրներից։ Բայց միայն ամուսնական զույգի մասին չէ խոսքը, համագործակացական տանդեմ է։ Տեսեք իրենք ամբողջ իրենց համատեղ կյանքի ընթացքում համագործակիցներ են եղել, բացի ամուսիններ լինելուց։ Բավականին ներդաշնակ համագործակցություն է։ Կնոջ ազդեցությունը շատ ուժեղ է տղամարդու վրա»։ 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր