Բաքվի բերդում 3 հարկ է եղել՝ 2 կորպուսով, ամեն խցում 6 հոգի,800-ից ավել գերի կա, երեխաների աչքերը փակ տարել են.գերի զինվորներն են պատմել

«Երկու ամսվա զինծառայող էր, Հադրութի շրջանում է կորել։ Նրա հետ ծառայողներից մեկն ասում է՝ զոհված է տեսել տղայիս, մյուսն էլ ասում է՝ վիրավոր է եղել։ Հիմա որևէ տեղեկություն չունեմ՝ ոչ մարմինը կա, ոչ էլ գերիների ցուցակում անունը կա։ Ծառայության եմ տվել ողջ ու առողջ, այդպես էլ իմ տղային ուզում եմ»,- ասաց անհետ կորած զինծառայողի մայրը։
Մայրերից մյուսն ասաց, որ որդուց լուր չունի 80 օր, ենթադրյալ գերի է։
Ռ. Գևորգյանը նշոց, որ կառավարությունում չգիտեն՝ Բաքվի բանտում 800-ից ավելի երեխա կա. «Վերադարձած 44 գերիների հետ խոսել ենք, ասում են՝ երեք հարկ է եղել երկու կորպուսով, ամեն խցում 6 հոգի։ Երեխաների աչքերը փակ տարել են, արյան անալիզ են վերցրել, թվեր են տեսել, գումարում ենք 800-ից ավելի է ստացվում»։
Նա նշեց, որ իրենց պահանջն է. «Կա հատված, որտեղ ադրբեջանցիները զոհվածներին մի տեղ փորել, թաղել են, պետք է իմանան, թե որտեղ են թաղել, որպեսզի գնանք, հանենք, ինչպես նաև գերիների կոնկրետ անուններ տան մեզ։ Համոզված եմ, որ Բաքվի բերդում 800-ից ավելի երեխաներ կան։
Չգիտեմ՝ ինչով են զբաղված՝ ի՞նչ նոր տարի, ի՞նչ ձյունանուշիկ, ամոթ է, գործի չեն։ Բոլորը պետք է աշխատեն։ Իմ երեխային երեք ամիս է չեմ տեսել»։
Իրենց տեղեկություններով` Ջաբրայիլի տարածքում հարյուրավոր զոհեր ու գերեվարվածներ են եղել: Բայց տղամարդը հայտնեց, որ անձամբ է մասնակցել որոնողական աշխատանքներին ու դիակներ չեն հայտնաբերվել:
«Թուրքի ասածից մենք հասկացանք, որ ողջ մնացածներին գերի են տարել, մահացածներին էլ ուղղակի փոս են փորել, թաղել ու տեղը չեն ասում: Մենք ուզում ենք` տեղն իմանանք, գնանք, մեր երեխեքին հանենք, բերենք»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները ՌԴ նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանությւնների հետ ճշտեն, թե իրականում քանի հայ զինվոր կա Բաքվում ու բանակցեն նրանց վերադարձնելու համար: