Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

05 հուն 2021 15:45

Այժմ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հայերի ու ադրբեջանցիների միջև ընթանում են բանակցություններ, թե որտեղ պետք է կանգնեն սահմանապահները

Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի փոխանցմամբ`Շուռնուխ գյուղի ներքևի հատվածի բնակիչներն արդեն տարհանվել են։ Նրանք վերցրել են իրենց իրերը, ապրուստի միջոցներն ու դուրս եկել այդ տներից։ Ըստ գյուղապետի` այժմ ռուս խաղաղապահների մասնակցությամբ հայերի ու ադրբեջանցիների միջև ընթանում են բանակցություններ, թե որտեղ պետք է կանգնեն սահմանապահները։


«Տարհանված մարդիկ հիմնականում տեղավորվել են գյուղի մյուս հատվածների տներում, նրանց մի մասն էլ մեկնել են Գորիս և Կապան։ Բանակցությունների արդյունքում վերջնականապես կերևա, թե որտեղով է անցնելու սահմանը։ Մենք ցույց ենք տվել նախկինում եղած քարտեզները, որոնցում Շուռնուխ գյուղն ամբողջությամբ գտնվում էր Հայաստանի կազմում, սակայն ինձ ասացին, որ դա իմ որոշելիքը չի, ոչ էլ հայ սահմանապահինը, ամեն ինչ արդեն որոշված է»,– նշեց Շուռնուխի գյուղապետը։
Նրա խոսքով` իրենց ասել են, որ սահմանը գծվել է GPS համակարգով, որը ցույց է տալիս, որ գյուղի ներքևի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ Ըստ նրա` թեև Շուռնուխի բնակիչները մի փոքր շփոթված են, սակայն տրամադրված են մարտականորեն։
«Այնպես չէ, որ մենք համակերպվել ենք գյուղի ներքևի հատվածի կորստի հետ։ Բոլոր փաստաթղթերի մասին պետք է բարձրաձայնենք»,– նշեց գյուղապետը։    


Ըստ նրա` պատգամավորները պետք է պատրաստ լինեն հետագա զարգացումներին, որովհետև քաղաքական խաղեր տալու ժամանակն անցել է, պետք է քարտեզներով ապացուցենք, որ տարածքը մերն է։  


Արշակյանը հունվարի 2-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ։


«Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, թուրքերը եկան։ Մնում է միայն` այս համազգեստը հանենք: Գյուղի մեջ արդեն «պոստ» են ստեղծել, մինչև ամսի 5-ը ժամանակ են տվել, դրանից հետո այստեղ մի հոգի էլ պիտի չմնա, անասունն անցնի՝ իրենցն է, մարդն անցնի՝ իրենցն է»,– հայտարարեց նա։ 








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր