Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուն 2021 17:00

Պարո՛ն Փաշինյան,քանի որ ժողովրդի հետ անկեղծ եք, գաղտնազերծեք ձեր՝Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը․ Արման Վարդանյան

«Միասնություն» շարժման ղեկավար, կամավորական Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Պարո՛ն Փաշինյան, քանի որ Դուք Ձեր քաղաքականության առաջնահերթությունը համարում եք ժողովրդի հետ անկեղծ և բաց խոսելը, չնայած պատերազմի ժամանակ ականատես եղանք ճիշտ հակառակին, ապա գաղտնազերծեք Ձեր-Պուտին-Ալիև հանդիպման օրակարգը:


Արդյոք ՌԴ-ի մոտ առաջացել են մտահոգություններ, որ Դուք կարող եք Բայդենի երդմնակալությունից հետո քաղաքական կուրս փոխել եւ ՌԴ-ն ձեզանից հավելյալ երաշխիքներ է պահանջում:
Արդյոք Մեղրիի ճանապարհի հետ կապված արվել են վերջնական ճշգրտումներ եւ արդյոք այդկերպ լուծելու եք դեպի ՌԴ՝ Հայաստանից Արցախով, Ադրբեջանով տարանցիկ ճանապարհի հարցը:
Արդյոք Ադրբեջանի կողմից կա նախապայման, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից:
Եթե կա նման նախապայման, ապա, չլինելով ռազմական գործի գիտակ, համարում եք, որ հնարավոր է նման ձևով ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը:
Արդյոք կա պայմանավորվածություն, որ Դուք պետք է չառարկեք և դեմ չլինեք Ադրբեջանի կողմից՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր