Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 18-ի համար          ՔՊ-ում կադրային սով է, ոչ կին են գտնում, ոչ էլ տղամարդ․ «Հրապարակ»       Հոկտեմբերի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

07 հուն 2021 11:12

40 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը կարող է կռվախնձոր դառնալ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգի համար

40 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը կարող է կռվախնձոր դառնալ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ աստղային զույգի համար։


Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ամերիկյան «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի ամերիկահայ աստղն ու ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են ամուսնալուծվել, և այս անգամ, կարծես, ամեն ինչ լուրջ է:


Daily Mirror-ը հաղորդում է, որ զույգը ստիպված կլինի քննարկել, թե ում է բաժին հասնելու Քալաբաս քաղաքի տունը, որը Քանյեն անվանում է «ֆուտուրիստական տաճար»:


Պարբերականի տվյալներով՝ ամուսիններից ոչ մեկը չի ցանկանա զիջել չեզոք գունային երանգներով ձևավորված բազմասենյականոց տունը։ Տան վերաբերյալ քննարկումները կարող են լուրջ վեճի վերածվել:


Առանձնատան արժեքը 40 մլն դոլար է։ Այն, այսպես ասած, կատարելագործելու համար պահանջվել է 7 տարի, և ծախսվել է 20 մլն դոլար։ Տան «կերպարանափոխմանը» մասնակցել է ոչ միայն անձամբ ռեփերը, այլև մասնագետների մի ամբողջ թիմ ՝ բելգիացի դիզայներ Աքսել Վերվորդտի գլխավորությամբ:


Ավելի վաղ ամերիկյան Page Six  -ը գրել էր, որ ամերիկահայ աստղ, բիզնեսմեն Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել։


Իրազեկ աղբյուրն ասել է, որ Քարդաշյանը վարձել է ամուսնալուծության գործընթացների գծով հայտնի փաստաբան Լաուրա Ուեսերին, և նրանք այդ հարցը լուծելու համար արդեն բանակցում են Ուեսթի հետ:


Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ աղբյուրներ են ասում, որ ապահարզանն անխուսափելի է, ոմանք պնդում են, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է. Քարդաշյանն արդեն դադարել է ամուսնական մատանի դնել, իսկ երաժիշտը տոներն անցկացրել է Վայոմինգի իր տանը, ոչ թե Քարդաշյան ընտանիքի հետ:


Հիշեցնենք` նրանց ամուսնալուծության մասին խոսակցությունները հատկապես սաստկացան 2020 թվականի ամռանը Հյուսիսային Կարոլինայում Քանյեի սկանդալային ելույթից հետո, երբ նա անդրադարձավ աբորտների թեմային ու պատմեց, որ ինքը գրեթե աբորտի զոհ է դարձել, հետո էլ խոստովանեց, որ Քիմը ցանկացել է աբորտ անել, բայց ինքը խանգարել է:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր