Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 հուն 2021 14:06

Անոմալ սիբիրյան սառնամանիքները կներթափանցեն Մոսկվա

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա հաջորդ շաբաթ կներթափանցեն անոմալ սիբիրյան սառնամանիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի աշխատակից Եվգենի Տիշկովեցը:


«Ամենահետաքրքիրը հաջորդ շաբաթ է, երբ սկսվում է արկտիկական օդային զանգվածների ներթափանցումը, ջերմաստիճանի ֆոնը շատ ուժեղ կփոխվի, կլինի անոմալ ցածր, և մենք կհայտնվենք իսկական սիբիրյան ձմռան պայմաններում»,-ասել է նա:


Օդերևութաբանի տեղեկություններով հունվարի 11-ին օդի ջերմաստիճանն առավոտյան կնվազի մինչև -15…-20, իսկ ահա կեսօրին սպասվում է -12…-17: Հաջորդող օրերին սպասվում է -20…-25, տեղ-տեղ նույնիսկ կանխատեսվում է -27: Նա նշել է, որ նման ցրտեր չեն եղել ինչպես նախորդ տարի, այնպես էլ դրան նախորդող ձմռանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր