Հուլիսի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում, կան վիրшվորներ    

07 հուն 2021 15:02

Փաշինյանն անելանելի վիճակում է.կտա՞ Մեղրին թուրքերին

Ալիևը հայտարարել է, որ ՌԴ-ն՝ Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ, կարող է օգտվել Նախիջևանի նոր տրանսպորտային միջանցքից։ Այս մասին հայտնելով իր Տելեգրամ ալիքում՝ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովն ընդգծել է․
«Ահա դրա համար էլ դավաճանը հանդիպում է Ալիևի հետ: Ըստ ամենայնի, Մեղրին պատրաստվում է տալ թուրքերին»։
Ավելի վաղ Գաբրիելյանովը հայտնել էր, որ ռուս բժիշկները ՀՀ վարչապետից արյուն են վերցրել հետազոտության համար, և նա խիստ կարանտինի մեջ է:


«Ռուս բժիշկները չեն հավատացել Փաշինյանի անձնական բժշկի՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության վերաբերյալ փաստաթղթերին։ Նրանք նոր թեստ կիրականացնեն: Անալիզները նաև ցույց կտան Նիկոլի մոտ այս կամ այն շեղումների առկայությունը: Նման խիստ ընթացակարգ տեղի է ունենում կապված այն բանի հետ, որ Փաշինյանն առաջարկել է Ալիևի հետ բանակցություններն անցկացնել Մոսկվայում: Հստակ տեղեկություն, թե ինչ է պատրաստվում ստորագրել ՀՀ վարչապետն, առկա չէ: Նա անելանելի վիճակում է, կարծում եմ, պատրաստ է ամեն բանի: Սպասեք նոր տեղեկությունների»,-գրել էր Գաբրելյանովը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր