Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2021 16:59

Երբ կհարուցվի քրգործ և Փաշինյանը կհարցաքննվի, գուցե այդ ժամանակ հենց ինքն էլ ասի, թե ինչ ճնշումներ են եղել իր կնոջ կողմից

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում գտնվելու իրավունք չուներ եւ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նա եւս պետք է հարցաքննվի։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

Ա.Հակոբյանի դերակատարության վերաբերյալ հարցը բարձրացրեց զինվորական քննչական վարչության նախկին քննիչը՝ «Ազգային աղետ և վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորհրդաժողովում դիմելով Արթուր Ղազինյանին՝ «Արդյո՞ք ներկայացված հանցագործության մասին հաղորդման մեջ անդրադարձ է կատարվել նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի տիկնոջ դերակատարության հանգամանքին։ Առավել եւս, երբ Փաշինյանը ևս հայտարարել էր, որ Աննա Հակոբյանը մեկնել էր Արցախ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար։

Ղազինյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ Աննա Հակոբյանը հրամանատարական կետում գտնվելու իրավունք չուներ։ Նա տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում երկու անգամ հարցաքննվել է որպես վկա, ներկայացրել այն մարդկանց ցուցակը, որոնք պետք է հարցաքննվեն սույն գործով, այդ թվում՝ Աննա Հակոբյանը։

Ղազինյանը նշեց, որ, երբ կհարուցվի քրեական գործ և Նիկոլ Փաշինյանը կհարցաքննվի, գուցե այդ ժամանակ հենց ինքն էլ ասի, թե ինչ ճնշումներ են եղել իր կնոջ կողմից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր