Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը          Իմ կարծիքով նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին       Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում    

08 հուն 2021 14:22

Տեսանյութ.Պատերազմ տեսած մեր երեխեքի հետ սենց են վարվում, ծեծում են, որպեսզի թուղթ ստորագրեն

Ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը տեսանյութ ցուցադրեց, որն էլ ավելի բորբոքեց ծնողների զայրույթը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ հավաքված ժամկետային զինծառայողների ծնողներից մեկը հավաքվածներին հեռախոսով տեսանյութ ցուցադրեց, պնդելով, որ ռազմական ոստիկանությունում իրենց երեխաներին նեղացրել ու ծեծել են, որպեսզի թուղթ ստորագրեն, որ պատրաստ են իրենց ծառայությունը շարունակել Արցախում։
«Պատերազմ տեսած մեր երեխեքի հետ սենց են վարվում, ծեծում են, դրա դեմքը նայեք, որ դուրս գա՝ գլուխը ջարդենք»,–վրդովված ասած ծնողներից մեկը։

Տեսանյութն ավելի բորբոքեց ծնողների զայրույթը։ Նրանք միանգամից շարժվեցին ռազմական ինստիտուտի մուտքի մոտ, որտեղից նրանց ասացին, որ 3 հոգի կարող են ներս մտնել։

Դրսում մնացած ծնողներն իրենց մոտ եղած տեսանյութը ցուցադրում էին ռազմական ոստիկաններից մեկին, որն այդպես էլ որևէ մեկնաբանություն կատարվածի մասին չտվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր