Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

09 հուն 2021 12:15

Արարատ Միրզոյանը աշխատում է հանգստացնել Փաշինյանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանության շեմին է,չի կարողանում քնել

Ռուսաստանաբնակ հայազգի մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.


«Վերջին նորությունները` Փաշինյանի մասին։ Նրա շրջապատի աղբյուրները տեղեկացնում են, որ Նիկոլը կեցավայրում է` մեկուսացած իր պահակախմբի հետ։


Իր խմբակցության առաջնորդների հետ շփվում է միայն հեռախոսով։ Առհասարակ տրամադրություն չունի։


Ռուս բժիշկները արգելել են սպիրտային խմիչքներ օգտագործել։ Սարսափելի վախենում է Մոսկվա մեկնելուց։


Կատեգորիկ կերպով հրաժարվել է որոշ բաներից։ Չի ուզում հանդիպել ռուսահայ սփյուռքի ղեկավարների հետ։


Եռակողմ` Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո հրաժարվել է դուրս գալ ու շփվել լրագրողների հետ։


Ալիևի հետ ընթրել համաձայնել է, բայց առանց լրագրողների ներկայության։


Նրա վստահելի լրագրողներին ասել են, որ Փաշինյանի հետ Մոսկվա չեն մեկնելու։


Արարատ Միրզոյանը աշխատում է հանգստացնել Փաշինյանին, բայց իր շրջապատում պատմում է, որ Նիկոլն ինքնասպանության շեմին է ու անընդհատ բողոքում է Արարատին, որ չի կարողանում քնել։ Ասում է, որ նախկինում խմում-քնում էր, իսկ հիմա չի կարելի։


Նույնիսկ Արարատ Միրզոյանին է վախենում ասել, թե ինչ է ստորագրելու Մոսկվայում»։


Հրապարակման պատրաստեց 168.am-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր