Ադրբեջանում 3․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել          Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, վիրավnր կա       9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն, ով քանի մանդատ ունի    

09 հուն 2021 16:00

Հերթական դավադրությունը. Նոր մանրամաներ՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից

Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են նախիջևանում:


Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են  նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել  Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։


@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։ @KarabakhskieArmyane  տելեգրամ ալիքը ևս հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։


Մնում է հուսալ, որ ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություննեի հիման վրա թշնամուն չեն զիջի հայրենիքի հերթական մասը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր