Կոչ ենք անում ոտքի կանգնել՝ վտանգված է հայրենիքը

Այս ամենը տեղի ունցավ մի խումբ ստահակների անգրագետ ու ապաշնորհ կառավարման պատճառով, սակայն մտածել անգամ չէինք կարող, որ պարտված վարչախումբը կհամարձակվի լկտի ձևով՝ մանիպուլյացիայով երկարաձգել իր իշխանությունը և օրօրի բանավոր պայմանավորվածությունների հիման վրա, կհանձնի մեր Հայրենիքի տարածքները՝ մաս-մաս։ Ով է տվել նրանց այդ իրավունքը, միթե՞ նրանց լիազորությունների մեջ մտնում է երկիրը մաս մաս թշնամուն հանձնելը, միթե՞ այդքան անհայրենիք են նրանք։
Բազմիցս նշել ենք ու վերստին հաստատում ենք վարչապետի և իր թիմի հրաժարականի մեր պահանջը, որպեսզի կարողանանք տեր կանգնել մեր երկրին, վերականգնել տնտեսությունն ու Հայրենիքի ինքնիշխանությունը։
Վտանգված է Հայրենիքը, ուստի կոչ ենք անում, ոտքի կանգնել հանուն մեր հայրենիքի պաշտպանության, մեր վաղվա օրվան ու մեր գալիք սերունդների։
Ազատամարտի վետերանների միություն