Տեսանյութ.Փաշինյանի շարասյունն անարգել գնաց «Զվարթնոց».«2–3 ժամից ուզում են վաճառել Սյունիքի մարզը». քաղաքացիները փակել էին «Զվարթնոցի» ճանապարհը
Այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ընդդիմության ներկակացուցիչները երեկ գրառումներով հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը հայտարարել էր, որ արգելելու են դավաճանին մեկնելու Մոսկվա։
Նա կրկնել էր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի` Վազգեն Մանուկյանի ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած նրա որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։
«2–3 ժամից ուզում են վաճառել Հայաստանի հողերը, Սյունիքի մարզը»,–ասաց հավաքված ակտիվիստներից մեկը։
Նշենք, որ ոստիկանները փորձում են բացել ճանապարհը, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները դրանից ավելի են վրդովվում` նշելով, որ ոստիկանությունը պետք է ծառայի ժողովրդին, ոչ թե «հողերը վաճառողին»։