Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 հուն 2021 14:38

Պետական ապարատը դրված է «խալաստոյի» վրա.Իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունն էլ չի կարողանում.Փաշինյանը միայն ականջներին լապշա կախող է

Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:


«Իշխանությունն այդպես էլ չասաց, թե Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ ինչ են բանակցելու: Ինֆորմացիոն արտահոսքեր եղան, որ բանավոր պայմանավորվածությունները կարող են գրավոր դառնալ: ժողովրդի վարչապետն ասել էր, որ ամեն ինչ քննարկելու է, և նոյեմբերի 9-ի իր հերթական սուտն այն էր, որ ասում էր՝  դե, ես ժամանակ չունեի, որպեսզի քննարկեի ժողովրդի հետ: Հիմա էլ հո ժամանակ կա՞ր, բայց այդպես էլ չքննարկեց ու չասաց՝ ինչ է գնում այնտեղ բանակցի»,- ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ստորագրվելու են նաև տնտեսական տարբեր փաստաթղթեր՝ Ռուսաստանի հետ, այդ թվում՝ պատերազմի ժամանակ այնտեղից եկած մեծ քանակության զենքի համար գումարի փաստաթուղթը, որը հերթական բեռն է դառնալու Հայաստանի Հանրապետության համար:


Քաղտեխոնոլոգի կարծիքով, Հայաստանում երկու ամիս է՝ իշխանություն չկա, քաոս է, անարխիա:


«Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա մեջ ապացուցել է, որ որևէ հարց Հայաստանում չի կարող լուծել՝ սկսած քաղաքականից, անվտանգությունից, վերջացրած տնտեսականով: Շարունակում է խոստումներ տալ, որ լավ կլինի, և այլն, շուտով կսկսենք առևտուր անել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, վերջացրած 2018թ. խոստացած տարբեր միլիոնավոր ներդրումներով: Ոչինչ չկա ու չի էլ կարող լինել: Որևէ ծրագիր չի իրականացվել, նախկիններից որևէ մեկի, գոնե մեկ հոգու նկատմամբ 2.5 տարվա մեջ չկա  դատական որոշում: Այսինքն, այդ ամեն ինչը փուչիկ է, սուտ է: Նիկոլ Փաշինյանը միայն ականջներին լապշա կախող է: Միգուցե շատ է ուզում, բայց ոչ մի բան չի կարողանում անել: 80 տոկոսանոց լիդերը չի կարողանում առանց հազարավոր ոստիկանների, ԱԱԾ աշխատակիցների՝ օդանավակայան գնալ, էլ չեմ ասում իր թիմի անդամների մասին, չեն կարողանում փողոց դուրս գալ: Չեմ պատկերացնում՝ ոնց են այդ մարդիկ ապրելու, ենթադրենք՝ մնացին իշխանության: Պետական ապարատը չի աշխատում, դրված է «խալաստոյի» վրա, իներցիայով ինչ-որ բաներ են անում, բայց աշխատանք չի արվում, պետությունը որևէ ոլորտում առաջ չի գնում»,- նշեց քաղտեխնոլոգը:


Կարեն Քոչարյանն ասաց՝ հիացած չէ ընդդիմության ակցիաներով:


«Իշխանությունը չի կարողանում, ընդդիմությունն էլ չի կարողանում: Ընդդիմությունը խնդիրներ ունի ինքն իր մեջ՝ տարբեր հետաքրքրություններ, վեկտորներ: Պարզ է, որ ՀՀ հասարակության միակ խնդիրն այսօր պետք է լինի հետևյալը.Նիկոլ Փաշինյանը չի կարող և չպետք է մնա ՀՀ ղեկավար, իսկ ով կլինի՝ ինձ չի հետաքրքրում, լինի Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը, Էդմոն Մարուքյանը, Վազգեն Մանուկյանը կամ ինչ-որ մի բիզնեսմեն: Նիկոլ Փաշինյանով մենք կործանվում ենք: Ում ուզում եք՝ ընտրեք, բայց Նիկոլ Փաշինյանն ապացուցել է, որ ինքն ապիկար է, անգրագետ՝ բառիս լայն իմաստով: Մարդը 2.5 տարի վարչապետ է, բայց մինչև հիմա խոսում է, որ տնտեսությունը ՀԴՄ-ի վրա է հիմնված, բառիս լայն իմաստով է անգրագետ»,- նշեց քաղտեխնոլոգը:


Բանախոսն ասաց՝ լավ է, որ երիտասարդները պաշտոններ են ստանում, բայց նրանց խորհրդականները տարիքով ավելի մեծ պետք է լինեն, որոնցից պետք է սովորեն:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր