Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

12 հուն 2021 14:33

Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից. պաշտոնյայի պարզաբանումը

Ռուսական ընկերությունները, որոնք աշխատում են Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման ուղղությամբ, շարունակում են իրենց աշխատանքը առանց մեր կողմից որեւէ խոչընդոտի: Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:


Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար Ռուսաստանի կառավարության վարկը կազմել է 270 մլն դոլար՝ գումարած 30 մլն դոլարի չափով դրամաշնորհ: «300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է մոտ 190 մլն: 2019 թվականի դեկտեմբերին լրացել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարաձգել չի հաջողվել: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր է տրամադրել նաեւ այլ երկրների, այդ պատճառով եթե մենք երկարաձգում պահանջեինք, ապա այլ երկրներ եւս կպահանջեին»,-վստահեցրեց Վարդանյանը:




Նա նաեւ հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչեւ 2021 թվականի վերջ, սակայն պայմանով, որ բոլոր աշխատանքները մինչ այդ ավարտին կհասցվեն: Այնուամենայնիվ, մի շարք կետերով, ինչպես օրինակ՝ հովացման աշտարակի, ենթակայանների եւ դիզել-գեներատորային կայանների վերանորոգում, նշված ժամկետում տեղավորվելն անհնար էր:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր