Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

12 հուն 2021 15:54

Տեսանյութ.Թեկուզև Թուրքիայի օգնությամբ, բայց Ադրբեջանը հաղթել է, և նրանք ունեն ռազմավարություն՝ դիվանագիտական, տնտեսական առումով ճնշում գործադրել Հայաստանի վրա

Հունվարի 11-ին 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը: Նրանք քննարկել էին տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման խնդիրը:


«Չեմ կարծում, որ Փաշինյանը Մոսկվայում լայն հնարավորություններ ուներ: Այդ հանդիպումը կազմակերպել էր Ռուսաստանը: Ալիևին հետաքրքրում էր տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ Մեղրիով գնալու համար»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:


Հարցին՝ հնարավոր կլինի՞ պայմանավորվածությունները կյանքի կոչել, եթե կոնֆլիկտը կարգավորվել է, քաղաքագետը պատասխանեց. «Ես լուրջ չեմ կարող վերաբերվել այն խոսքերին, թե կոնֆլիկտը լուծվել է: Այո, թեկուզև Թուրքիայի օգնությամբ, բայց Ադրբեջանը հաղթել է, և նրանք ունեն ռազմավարություն՝ հիմա արդեն ոչ ռազմական, այլ դիվանագիտական, տնտեսական առումով ճնշում գործադրել Հայաստանի վրա»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր