«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 հուն 2021 11:16

Ադրբեջանը շարունակում է համալրել բանակը մարդկային ուժով,պատրաստվածություն են անցնում թուրքական բանակի մոդելով

Ադրբեջանը զուգահեռ շարունակում է համալրել բանակը մարդկային ուժով։ Պայմանագրայիններին առաջարկվում է ավելի պակաս աշխատավարձ, քան անցած տարվա հայտարարությամբ էր առաջարկվում, բայց քաղաքացիները շատ ավելի մեծ ցանկություն ունեն ծառայել բանակում, քան անցած տարի էր։

Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանում հասարակության շրջանում բարձրացրել են բանակի դերը, կարևորությունը և ավելի պատվաբեր լինելը։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական բանակը սկսել է հիմնովին անցում կատարել թուրքական բանակի մոդելին, որտեղ շեշտը դրված է հրամանատարական կազմի վրա և հիմնական կարևոր և բեկումնային գործառույթներն իրականացնում են հենց այն հրամանատարները, որոնք պատրաստվածություն են անցնում թուրքական բանակի մոդելով։

Ադրբեջանը նաև զորքերի տեղակայման հարցում է փոփոխություն մտցրել։ Ուժեղ պաշտպանության տակ է վերցրել Արցախի հարավային այն հատվածները, որն անցել է իր վերահսկողության տակ։
Խոսվում է, որ ադրբեջանական բանակում պատրաստվում են նաև հիմնել կրտսեր հրամանատարների դպրոց, կամ մեր իմացած սերժանտների դպրոց, որտեղից կարող են բանակին տալ արդեն որակյալ ջոկի հրամանատարներ։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր