Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

13 հուն 2021 14:15

Ո՞ր հանցագործությունն է կոծկվել, բա ինչու չեք շոշափում Խաչատուրյանի և Կոստանյանի անունները

Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ։ Բա հիմա 2 տարի Քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է, բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում, չեն առաջադրել նաեւ նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել։ Այս մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո՝ ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իրավապաշտպանների շրջանում կա մտահոգություն, որ ինքը չի կարող օբյեկտիվ ԲԴԽ անդամ լինել։


Նրանք մատնանշում են Մատաղիսի գործը՝ Ջհանգիրյանի՝ զինդատախազ եղած ժամանակ, իբրև իր կառավարման տարիներին կոծկվել են մի շարք հանցագործություններ։ Նրան հիշեցրին նաև Մատաղիսի հայտնի գործը։


«2008 թ-ին ինձ մեղադրել էին ոստիկանին հրելու համար, թող գտնեին մի լուրջ մեղադրանք, մի պաշտոնական դիրքի չարաշահում, սպանությունների կոծկում և ինձ լուրջ մեղադրանք առաջադրեին ու երկարաժամկետ դատեին։ Ինչ վերաբերում է Մատաղիսի գործին, երբ այդ դատապարտյալները ազատվել են կալանքից, ես արդեն պաշտոնավարել եմ Գլխավոր դատախազությունում, Զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը։ Լրացուցիչ նախաքննության արդյունքներում նոր Զինվորական դատախազը նույն մեղադրյալներին նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունը՝ նույն հոդվածներով և ուղարկել դատարան։ Դատարանում գործը քննելիս Զինվորական դատախազը եղել է Գևորգ Կոստանյանը։ Գևորգ Կոստանյանն այդ գործը տարել է մինչև վերջ։ Ինչու չեք շոշափում Խաչատուրյանի և Կոստանյանի անունները, չէ որ նրանք արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը։ Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ այդ անձինք են հանցագործները պատվի և արժանապատվության հայցով էլ այդ մարդիկ դատարան են դիմել, դատարանն էլ նրանց հայցը մերժել է, որովհետև ես մեղադրող դատախազ եմ եղել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր