Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

13 հուն 2021 18:10

Հունաստանը հայտարարել է իր սահմանների ընդլայնման մասին

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հոնիական ծովում երկրի տարածքային ջրերի ընդլայնման մասին`6-12 ծովային մղոն երկայնքով:

Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին Պաշտպանության և արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովում «Հոնիական ծովի և Հոնիական կղզիների տարածաշրջանում մինչև Թենարոնի հրվանդանի առափնյա գոտու լայնության որոշման» օրինագծի քննարկման ժամանակ:

Ըստ Դենդիասի՝ դա երկրի տարածքը կավելացնի 13 հազար քառակուսի կիլոմետրով:

2020 թվականի դեկտեմբերի 25-ին Հունաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել  տարածքային ջրերի ընդլայնման մասին: Համաձայն հրամանագրի՝ այժմ այս տարածքում 12 մղոն գոտին չափվում է ոչ թե ափից, այլ ծոցերը փակող ուղիղ գծերից, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով:

Միևնույն ժամանակ, Դենդիասը հիշեցրել է, որ ափամերձ գոտու ընդլայնման հաջորդ փուլը կվերաբերի Կրետեից հարավ ընկած տարածաշրջանին:

Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը Էգեյան ծովում ընկալվելու է որպես «casus belli» (պատերազմի առիթ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր