Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները հագեցվել են հետախուզական նոր համակարգերով          Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին       Ձվարանի քաղցկեղի նախանշանները.շատ ագրեսիվ, արագ է ներգործում    

14 հուն 2021 14:35

Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ մենք ունենք մեր Էլչիբեյը.․ Վազգեն Մանուկյանն РБК-ին հարցազրույց է տվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում մարտերի ժամանակ վատ էր հասկանում, թե ինչ է տեղի ունենում ճակատում, չնայած նա հնարավորություններ ուներ պատերազմը կանխելու կամ այնպես վարելու, որ պահպաներ հիմնական դիրքերը: Այս մասին ՌԲԿ-ի հետ զրույցում ասել է հայկական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:


««Գունավոր հեղափոխությունների» ալիքի վրա իշխանության են գալիս մեծ մասամբ ոչ բանատեղյակ մարդիկ, որոնք պատրաստ չեն կառավարությունը գլխավորելուն: Փաշինյանը հասարակությունը բաժանեց նախկինների եւ ներկաների, հասարակությանը պառակտեց: Նույն բանը տեղի է ունեցել թե՛ Ուկրաինայում, թե՛ այլ վայրերում, որտեղ «գունավոր հեղափոխություն» է իրագործվել»,-ասել է նա:


«1992-1994 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ մենք Ադրբեջանին հաղթեցինք, մեզ շատ օգնեց, որ այն ղեկավարում էր Աբուլֆազ Էլչիբեյը: Այդ ժամանակ դեռեւս չկար «գունավոր հեղափոխություն» տերմինը, բայց նա մարդ էր, որը հետեւում էր հենց այդպիսի հայացքների: Հիմա Ադրբեջանն օգտվեց այն հանգամանքից, որ մենք ունենք մեր Էլչիբեյը»,-հավելել է Մանուկյանը:


«Հենց սկզբից հնարավոր էր կանխել պատերազմը։ Կարելի էր պատերազմ վարել այնպես, որ մենք պահպանենք մեր հիմնական դիրքերը»,-ասել է Վազգեն Մանուկյանը,-Ընդ որում, պատերազմի ժամանակ ղեկավարությունում առկա խառնաշփոթը, հանգեցրել էր այն մտքին, որ պետք է այն արագ կանգնեցնել։ Եվ նման առաջարկներ եղել են, Փաշինյանը, սակայն, հրաժարվել է։ Նրա մոտ են եղել Հայաստանի և Արցախի նախկին նախագահները, նրա հետ խոսում էր ընդդիմությունը, բայց նա անդրդվելի էր։ Ես չեմ հասկանում, թե որտեղ է այստեղ վերջանում ոչ կոմպետենտությունը և որտեղ է ինչ-որ թաքնված հաշվարկ»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր