Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

14 հուն 2021 14:57

Մոսկվայում տապալվել է նաեւ Ադրբեջանի օրակարգը.Թուրքիան մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կառավարություն էր եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Արամ Սարգսյանը։

Սարգսյանն ասաց, որ հարցերը տնտեսական էին եւ վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին։

Նրա խոսքով՝ որոշակի քաղաքական հանդիպումներ ունեցել է, փորձել են հիմնականում հումանիտար ուղղություններով աշխատել. «Ամենաէականը տնտեսական խնդիրներն էին, Հայաստանի տնտեսության զարգացման հետ կապված, այս իրավիճակից տնտեսությունը տեղից պոկելու հետ կապված, երկաթգծի հետ կապված։ Նախկինում այդ երկաթգծով մենք աշխատել ենք եւ Իրանի հետ, եւ Թուրքիայի հետ»։

Անդրադառնալով Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, Սարգսյանն ասաց, որ աշխարհում չկա ժողովուրդ, որը ցանկանում է շրջափակված ապրել եւ որեւէ մեկը մեզ չի հասկանա, եթե մենք ասենք, որ ուզում ենք փակ ապրել, որովհետեւ այդպես ավելի անվտանգ է։

Նրա խոսքով՝ ցանկացած ապաշրջափակման պետք է համաձայնենք, բայց դա ունի բազմաթիվ հարցեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել։

Նա նշեց, որ կա հոգեբանական, ազգային խնդիր. Ադրբեջանն էլ այդտեղից չի հեռանալու, եւ ոչ էլ մենք ենք հեռանալու. «Այնպես չէ, որ բազմաբնակարան շենք է, մենք էլ երրորդ հարկում ենք, չորրորդ հարկի պիտի փորձենք իրավիճակները հարթել, իրավիճակներին ճիշտ լուծումներ տալ, իսկ այդտեղ մեզ համար շահեկան կլինի, եթե ուժեղ պետություն, տնտեսություն ունենանք, կարողանանք հարիր զինել մեր բանակը, որովհետեւ Ադրբեջանը մեզ կյանքում չէր հաղթի, եթե իրեն չօգներ Թուրքիան, եթե գերժամանակակից զենքեր չգներ, հետեւաբար՝ մենք էլ պետք է օգտվենք հնարավորություններից, մեր զինվորի խիզախությունն էլ հետը գումարած նորից կսկսեն մեզ հետ հաշվի նստել, հաշվի առնել։ Հայը, որը կասի, որ մենք դրա հնարավորությունը չանենք, լավ հայ չի։ Կարծում եմ՝ ունենք, պետք է աշխատել այդ ուղղությամբ, պետք է յուրաքանչյուրս մեր ասելիքները, առաջարկություններն անենք՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունենք գործող իշխանության, ոլորտի պատասխանատուի առումով»։

Ինչ վերաբերում է Մոսկվա այցի ընթացքում Փաշինյանի օրակարգի տապալմանը, Սարգսյանը նշեց, որ Մոսկվայում տապալվել է նաեւ Ադրբեջանի օրակարգը, երբ Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղի հարց այլեւս չկա եւ հղում է անում ՌԴ նախագահին. «Այդ հանդիպումը եռակողմ էր, չէր մասնակցում Թուրքիան, իսկ դա Թուրքիայի համար էլ լուրջ հարված է։ Թուրքիան մտածում է՝ Ադրբեջանը թռնում է իր գլխից, ինքնուրույն քայլեր է անում։ Ադրբեջանի ժողովուրդը նույնպես համարում է, որ խնդիրն իսկապես լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում էլ ռուսական զորքեր կան»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր