«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

14 հուն 2021 16:35

Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը

Այսօր լրատվամիջոցներից մեկում հանդիպեցի մի հոդվածի, որտեղ ներկայացվում էր, թե որքան լարված են Նիկոլի ու քաղաքապետ Հայկի հարաբերությունները: Որ պատեհ-անպատեհ նա հայհոյում է Հայկին եւ բարձրաձայնում Հայկին քաղաքապետ դարձնելու սխալ լինելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղելավար Ռուսլան Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որ Հայկ Մարությանը Երեւանի վատագույն քաղաքապետն է եւ ձախողել է մեր քաղաքի կառավարումը, խոսել եմ երկու տարուց ավելի: Որ մշտապես պահանջել եմ քաղաքապետի հրաժարականը երեւանցիներին խաբելու համար, իմ կողմից եղել են բազմաթիվ հարցազրույցներ եւ հրապարակումներ: Հրաժարականի տրամաբանությունս նրանում էր, որ Երեւանում կայանային նոր ընտրություններ՝ ոչ էյֆորիկ վիճակում:

Իսկ ի՞նչ իրավիճակ ունենք հիմա.

կա երկու տարբերակ՝

առաջինը, Հայկի հրաժարականի դեպքում, ընտրել ավագանու անդեմ ուսապարկերից մեկին ( քպ-ականներն են իրենց ցուցակներով ընտրվածներին համեմատում ուսապարկերի հետ): Այդ դեպքում Երեւանից կմնան փլատակներ՝ Հայկ Մարությանից հետո դա կլինի վերջնական հարված Երեւանին՝ մեր քաղաքին նիկոլը նոկաուտի կենթարկի:

Երկրորդ տարբերակը նոր ընտրություններն են: Ինչպես գիտենք բոլոր պետություններում ընտրություններ անցկացնելը սթրես է պետության համար: Ինչքան ամուր է պետական համակարգը, այնքան այդ սթրեսը պետությունը թեթեւ է տանում:

Արդյո՞ք մեր պետական համակարգն ամուր է, միանշանակ ո՛չ:

Այսինքն նոր ընտրության տանելով՝ նիկոլը նոկաուտի կենթարկի ամբողջ պետությունը:


Էնպես որ նիկոլը թող ոչ մի տեղ չփնտրի արկածախնդրություն, որովհետեւ բոլոր պրոբլեմների լուծումները սկսվելու են իր իսկ հրաժարականից հետո:


Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, մի անգամ ասել եմ իր անելիքները.


1. մեր հանրությունից ներողություն է խնդրում սեւ-սպիտակ թեզը առաջ քաշելու համար:


2. հենց ինքն է հրապարակային պահանջում իր «երբեմնի» ղեկավարի հրաժարականը:


3. մասնակցում է Արցախի ու մեր ամբողջ հայրենիքի համար քաղաքացիական անհնազանդություններին, չէ՞ որ 50 դրամի համար ինքը դա անում էր:


Հիմա հարց Հայկ Մարությանին՝ 50 դրամն է քեզ համար թանկ, թե՞ հայրենիքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր