Տեսանյութ.Ավտոբուսներով ոստիկանները ԱԺ շենքի հետնամասում են սաղավարտներով, վահաններով, մահակներով զինված          ՊԵԿ-ը շուրջ $45 մլն արժեքով հերոին է հայտնաբերվել խմորիչի փաթեթներում       Կոռուպցիոն նոր սխեմաներ. «Իմ Ձայնը» նախագծի հայտարարությունը    

15 հուն 2021 11:54

Տեսանյութ.Մինչ հազարավոր ծնողներ սգում են՝ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում․ տասնյակ հազար դոլարներ` հանուն հանգստի

«Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:


Օրվա ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկանապահներ։


Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկանապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով  14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։  Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։


Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում։


Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները սկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։


Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։


Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դեստրերի հետ  հանգիստն է վայելում Մոսկվայում»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր