Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

15 հուն 2021 14:35

Քյարամյանն անհայտ ծագում ունեցող անձնավորություն է, որտեղ հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր ինտենսիվ կրակը

Արգիշտի Քյարամյանն անհայտ ծագում ունեցող անձնավորություն է, որը հրաժարվել է սեփական հորից և ընդամենը 5-6 տարվա ընթացքում շարքային քաղմասի քննիչից դարձել է ՀՀ ԱԱԾ տնօրեն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասել է ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Զոհրաբ Ավետիսյանը։


Նա պատմեց, որ «նոյեմբերի 1-ին «Հայրենիք» զորախմբով հասել են Արցախ, նոյեմբերի 3-ին, ՊԲ ԳՇ կարգադրանքով, գնացել են դեպի Շուշի՝ մոտ 50-60 հոգի անձնակազմով և այդ ընթացքում զորախումբն ընկել է ռմբակոծության և կրակահերթի ինտենսիվ կրակի տակ, իսկ տեղավորվելուց հետո հայտնվում է ինչ-որ վարչական շրջանի ոչ զինվորական կոչում ունեցող վարորդ՝ գիշերվա ժամը 03։00-03։30-ի սահմաններում, որը հայտնում է, թե պետք է տեղակայվեն X դիրքում։


«Մենք ասացինք, որ մեզ հրաման կարող է տալ միայն կամ պարոն Վանեցյանը, կամ ԳՇ հրամկազմը։ Վարորդն ասաց՝ դե չգիտեմ, ինձ ասացին, որ պետք է փոխանցեմ, հետո՝ հեռացավ։ Ընդ որում՝ տվյալ վայրի վերաբերյալ ոչ քարտեզ ունեինք, ոչ հետախուզական տվյալներ, ոչ էլ՝ տեղանքին ենք ծանոթ։ Այդ օրն էլ խիտ մառախուղ էր, ոչինչ չէր երևում»,- նշեց նա։
«Մեր զորախումբը որ դիրքում լիներ, այդ վայրում թշնամու ինտենսիվ կրակ էր սկսվում՝ բոլոր տեսակի զինամթերքներից։ Կողքերը կրակ չէր գնում, կրակը վարվում էր կոնկրետ մեր զորախմբի ուղղությամբ: Թիրախավորված էր, դա պարզ երևում էր»։  «Որտեղ Քյարամյանը հայտնվում էր մեր կողքին, այդ մասում սկսվում էր ինտենսիվ կրակը»։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր