Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 հուն 2021 16:37

Մենք մեր սև օրվա գումարը մսխեցինք 2-3 ամսվա ընթացքում,կանգնել ենք կոտրած տաշտակի առջև, հիմա մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում

Կորոնավիրուսը բացասական մեծ ազդեցություն է ունեցել՝ ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի վրա: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի պնդմամբ՝ ՀՀ կառավարությունը վարակի տարածման առաջին ամիսներին շատ արագ օգտագործել է պետության ունեցած ամբողջ ֆինանսական հնարավորությունը, իսկ հիմա «կանգնել է կոտրած տաշտակի առջև»:


«Մեծ վնաս կրեց մեր ծառայության, առևտրի ոլորտը, լոքդաունը նաև ամբողջ տնտեսությունն անջատեց, ինչի արդյունքում ունեցանք կորուստ հենց առաջարկի տեսանկյունից, արտադրությունը կանգնեց, նաև մարդկանց խնայողությունների և եկամուտների նվազում ունեցանք: Սա երկարաժամկետ խնդիրներ է ստեղծել մեր տնտեսության համար: Ցավոք, այս կառավարությունը կարծում էր, որ կորոնավիրուսի բացասական հետևանքները տևելու են 1-2 ամիս, և նրանց ծրագրերը 1-2 ամսվա էին, նրանք մեծ քանակությամբ գումարներ բաշխեցին՝ նպաստների և այլ ձևով, առատ խոստումներ տվեցին, պոպուլիստական հայտարարություններ եղան կոմունալների մասին  և տարբեր ուղղություններով: Մենք մեր սև օրվա գումարը մսխեցինք 2-3 ամսվա ընթացքում, երբ այդ գումարի կարիքն ունենք հենց հիմա: Սա սխալ բիզնես ֆինանսական քաղաքականության օրինակ է, որ դու քո գումարը ոչ թե պլանավորում ես ճգնաժամը հաղթահարելու ամբողջ ժամանակահատվածի, այլ ընդամենը 1-2 ամսվա համար:  Նրանք 2-3 ամսվա ընթացքում այդ գումարը ծախսեցին, փոշիացրին, հիմա կարիքը կա, չգիտենք՝ որտեղի՞ց ենք ճարելու»,- ասաց Պարսյանը:


Տնտեսագետի խոսքով՝ ՀՀ-ին վարկ տվող կազմակերպությունները, երկրները  հիմա մեր առջև բազմաթիվ նոր պայմաններ են դնում:


«Դրանցից մեկը հենց առողջապահության և կրթության ոլորտների լրացուցիչ հարկումն է, պահանջում են, որ այդ ոլորտները ևս հարկվի, ու դրա արդյունքում պետական բյուջե լրացուցիչ 100 մլն դոլար կգա: Կառավարության այն մոտեցումը, որ այդ 100 մլն դոլարի մի մասը կտան կրթությանը կամ առողջապահությանը, ընդհանուր առմամբ ազնիվ չէ, անկեղծ չեն նրանք: Սոցիալապես խոցելի խմբերից հավաքում են այդ գումարը, և դրա մի մասը, հնարավոր է՝ վերադարձնեն այդ խմբերին: Մեծ էֆեկտ չի կարողանալու ապահովել: Դարձյալ ունենալու ենք գների աճ, ծառայությունների աճ, և սրանից մեր հասարակությունը տուժելու է՝ հատկապես միջին և աղքատ խավը»,- ասաց Պարսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր