Գոհար Ղումաշյանը բերման է ենթարկվել բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով          Տեսանյութ.Դու ելույթ ունեցար բեմից ու ոչ մի բան չարեցիր, տանը 10 ընտրող ենք, ոչ մեկը չի ընտրելու քեզ       Դատավորը որոշեց՝ արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանը չի կալանավորվի    

16 հուն 2021 16:15

ՀՀ փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են գերեվարվածների անվտանգ վերադարձի հարցը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին քննարկել են պատերազմից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության լրատվության ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջը։


ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փոխվարչապետը դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև կառավարության կողմից հաստատված՝ Արցախի աջակցության ծրագրերը, դրանց բովանդակությունն ու ընթացքը:


«ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին փոխվարչապետին հայտնել է ամերիկյան կողմի պատրաստակամությունը շարունակելու ցուցաբերել աջակցություն ինչպես կարճաժամկետ ծրագրերի, այնպես էլ երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Այս շրջանակներում երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի բարեփոխումները»,- նշված է հաղորդագրության մեջ։


Զրուցակիցներըն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր