Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

16 հուն 2021 18:07

Ուկրաինայում արգելել են սպասարկման ոլորում ռուսերենի օգտագործումը

Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքի նորմը, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը կխոսեն միայն ուկրաիներեն լեզվով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այսուհետև բոլոր ծառայություն մատուցողները (ոչ միայն առևտրի ոլորտում) պարտավոր են հաճախորդներին սպասարկել բացառապես պետական լեզվով և միայն իրենց անձնական խնդրանքով անցնել այլ լեզվի: Ռուսերենով սպասարկելու դեպքում այժմ պաշտոնապես կարելի է բողոքել, նման խախտման համար տուգանք է սպառնում։

«Այս ամենը նշանակում է, որ ուկրաինացի սպառողը վերջապես պետական լեզվով սպասարկվելու իրավունք կստանա՝ սուպերմարկետում կամ ինտերնետ-խանութում, սրճարանում կամ ռեստորանում, բանկում կամ դեղատանը, բենզալցակայանում կամ կայարանում, մարզասրահում կամ գրադարանում»,- այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է պետական լեզվի պաշտպանության լիազոր Տարաս Կրեմինը:

Նա հավելել է, որ գնապիտակների, ցուցումների, տեխնիկական բնութագրերի, մակնշման, տոմսերի և մենյուի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը այժմ պետք է լինի ուկրաիներեն, թեև կարող է կրկնվել այլ լեզուներով: Կայքերը նույնպես պետք է թարգմանել պետական լեզվով, և օգտագործողը պետք է հնարավորություն ունենա ավտոմատ կերպով մուտք գործել կայքերի ուկրաիներեն տարբերակ, ինչից հետո ցանկության դեպքում կարող է անցնել մեկ այլ լեզվի:

Օմբուդսմենի խոսքով՝ սպասարկման ոլորտի անցումը ուկրաիներեն կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և պետական լեզվի զարգացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր