Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 9-ի համար          ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին․ «Հրապարակ»       Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»    

18 հուն 2021 14:31

Արսեն Թորոսյանը կազատվի նախարարի պաշտոնից.ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը

ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:


Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը: 


Մեր տեղեկություններով՝ Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար: 


Նույն այդ տեղեկություններով՝ պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս մեր զանգերին չպատասխանեց: 


ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց՝ «որեւէ կոնկրետ բան այս պահին չկա, երբ որ համապատասխան որոշումներ լինեն, կտեղեկացնեմ»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր