Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ»          Հունվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում    

18 հուն 2021 15:10

Բանակցությունների ընթացքում երբեք հարց չի բարձրացվել՝ ԼՂ-ն Հայաստանից կտրելու մասին. «գաղտնի հավելվածներ» չկան

Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի միջեւ ցամաքային կապի անհրաժեշտությունը երբեք որևէ մեկը չի ժխտել։ Տասնամյակներ տևող բանակցությունների ընթացքում երբեք հարց չի բարձրացվել՝ ԼՂ-ն Հայաստանից կտրելու մասին։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ այդ իսկ պատճառով Լաչինի միջանցքը, որպես կապող օղակ, որևէ մեկի կողմից չի մերժվել, այն շարունակում է մնալ համաձայնեցման առարկա։ Միաժամանակ նա նշել է, որ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն ՝ կգործի կապ նաև Ադրբեջանի և Նախիջևանի միջև։

Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը վերջ է դրել վեց շաբաթ տևող ռազմական գործողություններին ԼՂ-ում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելվածներ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա և ինքը չի տեսնում, թե որ հարցերը կարող են լինել «գաղտնի»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր