Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 14-ի համար          Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ում ահռելի ֆինանսական միջոցներ են ծախսում նախընտրական քարոզչության վրա․ «Հրապարակ»    

18 հուն 2021 16:36

Բնակիչները պարտավոր են անցնել համապատասխան մարտական պատրաստություն, անհրաժեշտ է զինել

Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել: Այս մասին հունվարի 18-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշեց, որ առաջիկայում պատրաստվում է ներկայացնել համապատասխան օրինագիծ, որը կնախատեսի սահմանամերձ տարածքների բնակիչներին մարտական զենքի տրամադրման հնարավորություն:


Նրա խոսքով՝ բնակիչները պարտավոր են անցնել համապատասխան մարտական պատրաստություն և ինքնապաշտպանություն կազմակերպելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում կկարողանան նվազագույնը գոնե հոգեբանորեն հաղթահարել ներկայումս առաջացող լարված իրավիճակը: «Քանի դեռ մենք սահմանների խնդիր ունենք, քաղաքացիները, հատկապես սահմաններին ապրողները, իրենց անպաշտպան են զգում»,-նշեց Բագրատյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր