Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

19 հուն 2021 14:15

Հայրս պատերազմի օրերին փորձել է անել առավելը.Արցախի նախագահը հարկ չհամարեց անգամ հանդիպել հորս հետ, քննարկել ինչ–որ հարցեր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, վստահեցնում է, որ պատերազմի օրերին հայրն ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ տարբեր ձևերով հուշելով։ Լևոն Քոչարյանն այդ մասին լրագրողներին հայտնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում։


Քիչ անց դատարանում կմեկնարկի Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։


«Պատերազմը սկսվելուց օրեր անց մենք Արցախում էինք։ Մենք պատերազմը սկսվելու օրը չմեկնեցինք Արցախ, քանի որ դատական նիստ էր նշանակված։ Արցախում նույնիսկ հայրս ասում էր՝ այսինչ բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք` ես եմ ասել, մենակ թե ասեք... Սակայն հարցն այն է, որ Արցախի նախագահը հարկ չհամարեց անգամ հանդիպել հորս հետ, քննարկել ինչ–որ հարցեր»,–ասաց Քոչարյանի որդին։


Լևոն Քոչարյանը վստահեցրեց, որ տեսել է, թե ինչպես են 1990-ականների հաղթանակների հիմքում կանգնած մարդկանց անտեսում` չլսելով ու չխոսելով նրանց հետ։ Նրա խոսքով` Ռոբերտ Քոչարյանը պատերազմի օրերին փորձել է անել առավելը, այն, ինչ հնարավոր էր անել` չլինելով իշխանության մեջ։
Բանալին այսօր ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքում է։
«Ընդդիմությունն առաջ է տանում իր օրակարգը՝  ժամանակավոր կառավարությունը, որ ըստ իս՝ ճիշտ է։ Իշխանությունն էլ իրենն է ասում։ Բայց այս դեպքում որոշողն իշխանությունն է և եթե ինքն ուզում է գնալ արտահերթ ընտրությունների, ուրեմն՝ վարչապետը պետք է հրաժարական տա, խորհրդարանը երկու անգամ վարչապետ պետք է չընտրվի, և իրենց ուզածը կլինի։ Այն, ինչ ընդդիմությունն է ուզում, իհարկե, կարող է լինել, բայց այդ բանալին իրենց ձեռքում չէ։ Եթե իշխանությունն այդպես է ուզում, կարող է հենց այսօր էլ սկսել այդ գործընթացը, ինչո՞ւ չի անում»։




Հարցին՝ արդյոք ընտրությունների ժամանակ իշխանությունը լծակներ չի օգտագործի, Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Այն, ինչ մենք տեսել ենք նախկինում, հատկապես՝ պատերազմի օրերին՝ այդ սուտը, կեղծիքը, որոնցով իշխանությունն առաջ էր գնում, մտածում եմ, որ ոչնչի առջև չեն կանգնելու։ Այդ տեսակի մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ միայն թե վերարտադրվեն»։


Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ ներգրավվի 17 կուսակցությունների ընդդիմադիր պայքարին՝ հարցին, նա արձագանքեց. «Ես չեմ ուզում ոչինչ բացառել կամ հաստատել։ Ամեն դեպքում այսօր նման բան չկա»։








Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր