2026 թվականին Արցախից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները նույնպես կդառնան բնակծրագրի շահառու          Զինված ահաբեկիչները միացել են բողոքի ցույցերին, խաղաղ ցույցերը վերածելով անկարգությունների       Եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի՝ օդի որակը միևնույն է չի լավանա    

20 հուն 2021 12:24

Մենք ավելի շատ վախենում էինք ադրբեջանցի զինվորներից, քան հայերից. «Համզա»-ի վարձկան ահաբեկիչ

«Համզա» վարձկան–ահաբեկչական խմբավորման սիրիացի վարձկաններից մեկը, որը գտնվում էր Ադրբեջանում, ասել է, որ Թուրքիան ստել է իրենց այն մասին, թե ինչու են նրանք այնտեղ ժամանել. Twitter-ում հայտնում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:


Վարձկանը պատմել է, որ հայերը ներկայացվում են որպես անհավատներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին: Նրանց ասել են, որ հայերը գրավել են Ղարաբաղը, որ նրանք իսլամի թշնամիներ են, և Ղարաբաղում գտնվող մահմեդականները պետք է պաշտպանվեն:


Նրա խոսքով՝ իրենց հետ մարտերում չկային թուրք զինվորներ, նրանք միայն քաջալերում էին նրանց, իսկ վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք իրենց շատ վատ էին վերաբերվում, քան հայ զինվորներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր