Օրենք են ուզում ընդունել, որը միտված է կոնկրետ ինձ, որ քաղաքականությամբ չզբաղվեմ․Վանեցյան.«Ժողովուրդ»

ArmLur.am-ը փորձել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանից պարզել, թե ինչ կարծիք ունի այդ ամենի մասին: «Ես կարծում եմ, որ դա նպատակային է իրականացվում: Նպատակային նման օրենք են ուզում ներկայացնել, որը միտված է կոնկրետ ինձ սահմանափակելուն, որպեսզի քաղաքականությամբ զբաղվեմ, բայց օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, ու նման օրենք նախաձեռնելը սխալ է: ԱԱԾ աշխատակիցը քաղաքացի է, որն օգտվում է մարդու բոլոր իրավունքներից, իսկ մարդուն սահմանափակել այս կամ այն գործունեությամբ զբաղվելու, դա մարդու իրավունքների ոտնահարում է, որը անթույլատրելի եմ համարում»:
Փորձեցինք այս հարցերի շուրջ զրուցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի և Դավիթ Շահնազարյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին մեր հարցերին պատասխանելուց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում