Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

21 հուն 2021 15:24

Նաև իրավապահ համակարգի աշխատակիցների մոտ է «հիստերիկ» վարքագիծ դրսևորվում, որ իրենք ծառայում են ազգադավ իշխանությանը. Թաթուլ Պետրոսյան

«Շուշին հանձնվել է, և դա բոլորի համար կարծես թե պարզ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը։

Նրա խոսքով, հայկական մշակույթի կենտրոն Շուշին թուրքերը մտադիր են 2022 թվականին դարձնել մուսուլմանական աշխարհի մշակույթի կենտրոն։

«Եվ բոլոր այն մարդիկ, որոնք այս պահին շարունակում են օժանդակել գործող դավադիր իշխանություններին, նրանք նույն քայլերի համակատարողներ են»,- ասաց նա, ապա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե նախքան ազատագրելը Շուշիում 90% ադրբեջանցիներ են եղել, ցինիզմ է։

Նա նշեց, որ Հայաստանի տարբեր հատվածներում թուրքեր բնակվել են, օրինակ՝ Վարդենիսի շուրջ 36 գյուղերում թուրքեր են ապրել, հետևաբար Վարդենիսն էլ պետք է այդ տրամաբանությամբ հանձնվի։
 
«Դե եկեք Վարդենիսի այդ 36 գյուղերն էլ հանձնենք, քանի որ այդտեղ թուրքեր են ապրել։ Այս տրամաբանությունն ազգադավ մարդու տրամաբանություն է»,- նկատեց գեներալ-մայորը։

Ըստ Թաթուլ Պետրոսյանի, նաև իրավապահ համակարգի աշխատակիցների մոտ է «հիստերիկ» վարքագիծ դրսևորվում, քանի որ նրանք շատ պարզ հասկանում են, որ ծառայում են «դավաճան» կառավարությանը։

Որպես ասվածի օրինակ, նա ներկայացրեց Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստում դատախազ Գևորգ Բաղդասարյանի պահվածքը, երբ վերջինս «հիստերիկ» ձևով է արձագանքել, երբ մեղադրյալների փաստաբանները խոսել են Շուշիի անկման մասին։

«Ես համոզված եմ, որ ինքը փոշմանած կլինի իր վարքագծի համար։ Դա հոգեբանական վիճակ է, քանի որ նրանք համոզված են, որ ծառայում են ազգադավ իշխանությանը։ Դա ներքին համոզմունք է, որ ինքը ծառայում է ազգադավ իշխանությանը։ Իրենք գիտեն, որ ծառայում են Շուշին հանձնած մարդուն»,- նկատեց նա։

Թաթուլ Պետրոսյանի խոսքով, այսօր չխոսելը հավասար է դավաճանության, քանի որ հայոց հողերը սկուտեղի վրա հանձնվում են։

«Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, որ պետք է մնալ այն դիրքերում, որտեղ կողմերը կանգնած են, բայց ի՞նչ ստացվեց։ Թշնամին չմնաց իր դիրքերում։ Այսօրվա դրությամբ, գյուղերը հանձնելու հետևանքով մենք ճանապարհների հետո կապված խնդիր ունենք Գորիս-Կապան ճանապարհի 24 կմ հատվածում, 5-6 կմ հատվածում խնդիր կա Տավուշում, նույնը կունենանք Տիգրանաշենի դեպքում»,- ասաց գեներալ-մայորը։

Նա նշեց, որ պետք է հասկանալ՝ այսպես թե այնպես, Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, և իրավապահ համակարգի աշխատակիցները, որոնք վախ ունեն իշխանություններին դեմ գնալու հետ կապված, պիտի համոզված լինեն՝ հանցագործները վաղ թե ուշ պատասխանատվության են ենթարկվելու։

«Մենք ունենք շատ բերման ենթարկող գործընկերներ, որոնք փակ սենյակներում ասում են՝ դա իրենց սրտով չի»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր