Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

22 հուն 2021 15:24

Ինչու պատերազմին մասնակցած քաղաքացիները չեն ստացել իրենց հասանելիք փոխհատուցման գումարը․ակցիա ՊՆ դիմաց

Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա է։ Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են, որ իրենց հասանելիք գումարը փոխանցվի։

Դավիթ Հովհաննիսյանը, ով կամավոր հիմունքով է մասնակցել պատերազմին, լրագրողների հետ զրույցում նշեց․«Մենք առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին, վերջին անգամ եղել ենք Լաչինում՝ Դժոխքի ձոր կոչվող վայրում։ Մինչ օրս տարբեր մարմինների դիմել ենք մեզ դրամական փոխհատուցում  տալու համար, մեր հարցին ոչ մեկ լուծում չի տվել։ Մարդ կար, ասում էր մեկ-երկու օր հետո ձեր հարցը լուծում կստանա։ Կառավարությանը դիմել եմ դեկտեմբերի 30-ին, դրանից երկու օր առաջ Պաշտպանության նախարարությանը,  իսկ դրանից առաջ էլ դիմել էինք մեր հրամանատարությունը, երբ մեզ ստույգ պատասխան չտրվեց, մենք  դեկտեմբերի 28-ին եկանք նախարարություն, մեզ ընդունեց գնդապետ Արա Առաքելյանը, ինքը մեզ ասաց, որ մաքսիմում դեկտեմբերի 30-ին մեր գումարները պետք է փոխհատուցվի, բայց դեկտեմբերի 30-ին գումարները չնստեց։ Ես կրկին կապվեցի Առաքելյանի հետ, վերջինս ասաց, որ տեղյակ է խնդրից եւ զեկուցել է։ Նա պատճառաբանեց, որ խնդիրը կապված է փաստաթղթերի հետ»։


Դավիթ Հովհանիսյանը կապվել է նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, սակայն վերջինս նշել է, որ արձակուրդային օրերի հետ կապված իրենց հարցին շուտափույթ լուծում տրվել չի ստացվի, իսկ աշխատանքային օրերի մեկնարկին պես այդ հարցով կզբաղվեն։


Արդեն 2021թ․-ի աշխատանքային առաջին օրերը Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել է  նաեւ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի հետ, ով ասել է, որ համապատասխան  հանձնաժողովը այդ հարցով զբաղվում է եւ ամենաշատը այս շաբաթվա առաջիկա օրերը, այդ հարցը կլուծվի, սակայն գումարը կրկին չի նստել։


«Խնդրում ենք, որ գոնե մեզ մոտենան, պատճառաբանեն, թե ինչու մինչ օրս մենք չենք փոխհատուցվել։ Մենք նաեւ պահանջում ենք, որ ստույգ  ասեն, թե երբ կլինի գումարը»,- նշեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր