Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

22 հուն 2021 16:44

Երեւի մեր վաշտի ցուցակներն էլ են գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ մենք էլ ենք կոտորվելու...ով է կերել այդ փողը

Արդեն երկու ամիս անցել է պատերազմի ավարտից հետո, բայց մեր վաշտի ցուցակները չկան, ոչ մի զորամասի վրա մինչեւ հիմա գրանցված չենք, կցված չենք: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց կամավորականներից մեկը:

Նրանք նշեցին, որ 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, որ մի մետր չեն նահանջել, կռվել են 40 օրից ավել, անգամ չեն իմացել, որ իրենց փոխհատուցում է հասնում, իսկ հիմա իրենց փոխհատուցումները չեն տալիս:

«Մեր վաշտի ցուցակները չկան, երեւի մեր վաշտի ցուցակներն էլ են գցել անհետ կորածների մեջ՝ մտածելով, որ մենք էլ ենք կոտորվելու: էն էլ սխալ են մտասծել, մենք չկոտորվեցինք:

Ես գնացել եմ զինկոմիսարիատ, մեզ, էլի կամավորների տարել են Սովետաշեն, հետո Հոկտեմբերյան, 3 պատրոն կրակեցինք, ասեցին՝ դուք բոյեվիկ եք ու տարան միանգամից «դժոխքի ձոր», 40 օր էնտեղ ենք եղել: Հիմա մի հատ թուղթ են տվել, որ դրանով գնանք բանկեր, այլ հիմնարկներ, բայց մեզ ծեծում, դուրս են հանում, ստից թուղթ է, ժեկի պետի թուղթ է»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ հիտի մարդկանց, որոնք ընդհանրապես չգիտեն, թե առաջնագիծն ինչ տեսք ունի, իրենք փոխհատուցվել են:

«Հետաքրքիր է, եթե այդ փողն ինձ հասնում է, ով է կերել այդ փողը: Ստեղ ոնց որ պարապած սուտասաններ լինեն, նենց հավեսով խաբում, ճամփու են դնում, իմ արեւ: Ես չեմ հասկանում որն է իրենց գործողությունների նպատակը, թե ուզում են կռված տղերքին հանեն իրենց իշխանության դեմ, չեմ հասկանում:

Էն օրը զանգել ասում են՝ 5 հոգու անուն ներկայացրեք, որ խրախուսենք: Ո՞նց կլինի, մենք եղել ենք 93 հոգի, բոլորն էլ իրենց լավ են պահել, բացի հրամանատարներից: Էդ որ մի հրամանատարն է մեր կողքը եղել: Ո՞ր 5 հոգու անունը տանք, բա մնացա՞ծը: Զինկոմիսարիատում ինձ ուղիղ ասեցին, որ նախարարը հրաման է տվել, որ ոչ մեկի զինգրքույկի մեջ չգրեն, որ մարտական ուղի է անցել»,-ասաց կամավորականը:

Նա հայատարարեց, որ այդ 40 օրում ոչ մի մարտական հրամանատար չեն ունեցել. «Մենք մեզնով կազմակերպվել ենք եւ ոչ մեկը չի փախել: Հակառակը, գալիս ասում էին 2500 հոգի ձորում հավաքվել են, հարձակվելու են ձեզ վրա: Ասում էին, որ փախնե՞նք, մենք 64 հոգի էինք մնացել: Բայց մենք չենք փախել: Մենք հենց էդ ժամանակ հարձակվել ենք ձորում իրենց վրա»:

Մեկ ուրիշ կամավորական՝ Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ առաջին անգամ Մատաղիսում եմ վիրավորվել, այնտեղ բոլորին տվել են 13400 դրամ, ծիծաղելի գումար. «Իրենք իրենց պարգեւավճարները, աշխատավարձերը ստանում են: Էլի թող ստանան, բայց ոչ էսպես թերի աշխատելով ստանան: Վարկերի համար 2 ամսով արձակուրդ է տրվել՝ հոկտեմբեր-նոյեմբերի համար: Հիմա հայտնվել ենք «սեւ ցուցակում»:

Մենք մի մետր անգամ չենք նահանջել, մենք պարտված չենք: Ուղղակի որ այդ հայտարարության մեջ նշված է եղել, որ Լաչինն էլ են տալիս, տենց դուրս ենք եկել:

Մեզ ասում են՝ փաստ ներկայացրեք, որ առաջնագծում եք եղել, բայց մենք փաստ որտեղի՞ց ներկայացնենք: Գրագրություն պետք է արվեր, չեն արել, մենք որտեղից փաստ ներկայացնենք: Ստեղից ընդեղ են տշում, ընդեղից՝ ստեղ»:

Մեկ այլ կամավորական էլ, որ ջոկատ է ղեկավարել, ասաց. «Ինձ էդ գումարը պետք չի, ինձ պետք է, որ իմ տղաների մարտական ուղին խփեն: Շատերը թողել են աշխատանք, աշխատավարձի չի պահպանվել, որովհետեւ մարտական ուղին խփած չի»:

Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ Մատաղիսում զորքի մեջ կային սադրիչներ, որ ասում էին՝ հողերը ծախած է, ինչի՞ եք կռվում, Լաչինում էլ են եղել այդպիսիք. «Հիմա դեռ անուններ չեմ ասում, բայց եթե մեր փողերը չտվեցին, ամեն ինչ էլ կասեմ, որ գալիս զորքին վախեցնում էին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր