Սյունիքի մի շարք տարածքների և ռազմավարական դիրքերի հանձնումը Ադրբեջանին որևէ փաստաթղթով ամրագրված չէ. Կառավարության պաշտոնական պատասխանը

Տեղեկություն ստանալու մեր մեր հարցման երկորրդ բաժնով հետաքրքրվել էինք, թե ինչո՞ւ չի հրապրակվում Ալիեւի, Պուտինի ու Փաշինյանի համատեղ հայտարարության բնօրինակ փաստաթղթի լուսապատճենը, ինչպես եղավ, հունվարի 11-ից անմիջապես հետ՝ համապատասխան փաստաթղթղի ստորագրված բնօրինակի լուսապատճենի հրապարակմամբ:
Կառավարությունը ներկայացրել է Վարչապետի պաշտոնական կայքի այն բաժինը, որտեղ հրապարկված է Պարտությայն հայտարարության լուսապատճենը: Այս դեպքում, սակայն, հատկանշական է, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Հայտարարության տեքստի մեջ այս ակտիվ հղումը վարչապետի պաշտոնական կայքում հայտնվել է մեր հարցումից հետո միայն: Ինչպես 2020թ.-ի նոյեմբերի 10-ին, այնպես էլ մեր հարցումը ձևակերպելու պահին՝ հունվարի 15, 2021 վստահաբար հաստատում ենք, որ Հայտարարության բնօրինակի լուսապատճեն տեղադրված չէր պաշտոնական որևէ կայքում:
Մեկ այլ հատկանշական հանգամանք, որ փաստվում է այս պատասխանով. Կառավարությունը հաստատում է, որ Հայտարարությանը կից այլ փաստաթղթեր, հավելվածներ չկան, հետևապես նոյեմբերի 10-ից հետո իրականացված բոլոր գործողությունները արվում են՝ հիմք ընդունելով միմիայն այս հայտարարություն-փաստաթուղթը: Իսկ սրա մեջ որեւէ հիշատակում չկա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին հարակից շրջանների, սահմանազատումների մասին:
Փաստորեն, հայկական զինված ուժերի նահանջն այդ ուղղությամբ, ռազմավարական դիրքերը թողնելը, Սյունիքի հայկական մի շարք գյուղերի, մայրուղիների հանձնումը Ադրբեջանին կատարվել է առանց որեւէ փաստաթղթային ապահովման: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ եղել են բանավոր համաձայնություններ: Իսկ այդ բանավոր համաձայնությունների ամբողջական ծավալը հայ հասարակությանը հայտնի չէ, քանի որ չի ամրագրված որեւէ փաստաթղթով, հետևապես նաև իրավական հիմք չունի:
