Կոտայքի մարզում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրшվորներ          Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին       Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են    

23 հուն 2021 12:16

Որոնողական աշխատանքների արդյունքում 5 զինծառայողի անճանաչելի աճյուն է հայտնաբերվել

Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով երեկ` հունվարի 23–ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիում հայտնաբերվել է 5 զինծառայողի աճյուն: Տեղեկությունը հայտնեց Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հայտնաբերված 5 դիերն էլ անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,-ասաց Թադևոսյանը:


Նա հայտնեց նաև, որ այսօր որոնողական աշխատանքներ կիրականացվեն Մատաղիս–Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում:


Թադևոսյանը հիշեցրեց` որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։


Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր