Հրապարակեք խաղաղության պլանը, ստախոսներ, հրապարակե՛ք, տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 17-ի համար       Եթե «Պատիվ ունեմ»–ը չունի ՔՊ-ականների ստորագրություններ, չի բերում 54 ստորագրություն, «իմպիչմենտի» գործընթացը հօգուտ վարչապետի է լինելու    

23 հուն 2021 14:15

Կեղծիք՝ Ադրբեջանը հայ փախստականների լուսանկարները ներկայացնում է որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականներ.Չեխ գրող

Չեխ գրող, Եվրախորհրդարանի նախկին անդամ Յարոմիր Շտետինան բացահայտել է փախստականների վերաբերյալ ադրբեջանական ստերը:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը օգտագործել էր Հադրութից ժամանած հայ փախստականների լուսանկարները՝ նրանց ներկայացնելով որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցի փախստականներ:


1991 թվականին Լեռնային Ղարաբաղ այցելած Շտետինան այս լուսանկարի հեղինակն է: Նա նշել է, որ Ադրբեջանի ներկայացուցչությունը հայկական լուսանկարներն օգտագործում է պատմությունը վերաշարադրելու համար:


«Ես ապրել եմ ղարաբաղյան առաջին պատերազմը։ Ես նկարահանել եմ հայ և ադրբեջանցի բնակչության տառապանքները։ Ես չեմ ցանկանում, որ Ալիևի բռնապետական ռեժիմը օգտագործի իմ նյութերը իր նպատակների համար։ Ադրբեջանցի տարեցները դրան արժանի չեն։ Ադրբեջանի դեսպանատունն օգտագործում է հայերի նկարները՝ պատմությունը վերաշարադրելու համար», - նշել է նա թվիթերյան Kharabakh Records էջի մեկնաբանություններում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր