Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

23 հուն 2021 16:15

Բժիշկները 10 ժամ ձնաբքի տակ մնացած, կլինիկական մահ տարած 17-ամյա երեխայի կյանքը փրկեցին

Հունվարի 19-ին 10 ժամ ձնաբքի տակ մնացած եւ ցրտահարված 17-ամյա տղայի մոտ կլինիկակակն մահ է գրանցվել` սրտի և շնչառության կանգով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ապարանի ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը:

«1 ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել եւ երեխայի կյանքը փրկվեց, գիտակցությունը  վերկանագնվեց եւ դեռ գտնվում է հսկողության ներքո»,-  ասաց նա` նշելով, որ տղայի վիճակն այժմ բավարար է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:

Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։

Նշենք, որ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է,  սակայն նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում եւ պատերազմից հետո նորից վերադարձել են գյուղ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր