Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուն 2021 16:55

Եթե պետական գաղտնիք է, ապա ինչու եք հայտարարում ամբիոնից, թե զոհերի թիվը մոտ 4000-ի է հասնում

Մենք իրենց կսևացնենք կատարած ու չկատարած գործերով, և դա կլինի առաջին քայլը հայրենիքի փրկության համար։ Այս մասին մշակույթի և արվեստի գործիչների հավաք-քննարկման ժամանակ ասաց ռեժիսոր, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը։

«Նրանք ժամանակին հասարակությունը բաժանեցին սևերի և սպիտակների։ Իրենց կատարած գործն է սև, և մենք իրենց կսևացնենք կատարած ու չկատարած գործերով, և դա կլինի առաջին քայլը հայրենիքի փրկության համար։ Քաղաքական դաշտը բերել ինչ-որ բանի, կախված է հասարակությունից, իսկ հասարակությունը պառակտված է։ Կարծում եմ՝ պետք է միավորվել բոլորին և բերել մեկ հարթություն»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։

Վերջինս նկատեց՝ հայտարարում են, որ ռազմագերիների, զոհվածների, անհետ կորածների թիվը պետական գաղտիք է․ «Հունվարի 20-ին փոխվարչապետը հայտարարեց ամբիոնից, որ զոհերի թիվը մոտ 4000-ի է հասնում։ Եթե պետական գաղտնիք է, ինչի՞ եք հայտարարում այդ թիվը։

Այսինքն արդեն տվեցիք ճեղքվածքը։ Նրանք պարտավոր են մեզ տեղյակ պահել մեր զոհերի, ռազմագերիների ու անհետ կորածների քանակի ու տեղի մասին։ Երեկ սրտի ցավով Գեղամ Նազարյանի հարցազրույցն էի նայում, այնուհետև կրկին նայեցի և հասկացա մի բան, որ մեր զոհված տղաներից շատերը գտնվում են դիահերձարաններում, որոնց տեղերը թաքցնում են, որ այդ քանակների մասին չխոսեն։ Մենք պարտավոր ենք պահանջել այդ քանակները, անուն առ անուն պահանջել ու հրապարակել»,-ասաց Ռուբեն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ եթե պետական գաղտնիք է, ապա թող փաստաթղթերով ապացուցեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր