Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

25 հուն 2021 12:39

Կա միտումնավոր քայլ.Հանուն հայրենիքի փրկության շարժումը վճռական չէ,նրանք ստեղծեցին անվստահելիության խորխորատ իրենց ու հասարակության միջև

«Ընդդիմադիր ոչ մի առաջնորդ նոյեմբերի 9-ի գիշերը չեկավ, չկանգնեց ու չհայտարարեց, թե պատասխանատվություն է վերցնում եղածի համար։ Ընթացքում նրանք մարեցին ցասումը»,-հայտարարեց միջազգայնագետ Աննա Աբրահամյանը Politik.am-ի հետ հարցազրույցում։


Զրուցակիցը համարում է, որ Հանուն հայրենիքի փրկության շարժումը վճռական չէ։


«Պետք էր իրականացնել վճռական ծրագիր, պետք էր ներքին շահերը դնել մի կողմ։ Ես չեմ գտնում, որ փրկության կոմիտեն վճռական ուժերով է լծվել այդ գործին։ Ժողովրդական ցասումը մնայուն լինելով՝ նրանք ստեղծեցին անվստահելիության խորխորատ իրենց ու հասարակության միջև։ Մեր հասարակությունը չէր ցանկանում մտնել շենքեր ու Լինչի դասատան տեսնել, ինչպես արվում են բռնապետական հասարակություններում, ինչպես Թուրքիայում, Ադրբեջանում, ինչպես տեսանք Լիբիայում։ Որակապես մենք այլ հանրություն ենք, որը նաև չէր ընդունում, որ ԶՈւ ԳՇ-ում, կամ ԱԱԾ-ում, դատախազությունում կամ ՀՔԾ-ում կարող են լինել այդչափ ոչ հայրենավեր աշխատակիցներ։ Միաժամանակ, թե հասարակությունը, թե այդ աշխատակիցները սպասում էին իրենց կապող օղակին՝ հանձին ընդդիմադիր առաջնորդների»,- ասաց նա։


Նրա խոսքով, Սփյուռքը հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, զարմանում էին՝ մարդկանց ինչու տուն ուղարկեցին, հարցնում էին՝ այսքա՞նը։


«Լիբանանից էին գրում, Ֆրանսիայից էին գրում, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ասում էին՝ այսքա՞նը։  Եվ հասկացանք, որ կա միտումնավոր քայլ։ Միգուցե իրենց ներսում չկա այդ առաջնորդությունը վերցնելու քաջությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ այս պահին էլ մարդիկ իրենց առաջնորդ են փնտրում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր