ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար          «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են       Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել    

26 հուն 2021 10:56

Ընդդիմության մեջ չկա այդպիսին.«Ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա .«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Արդեն փաստ է, որ փաշինյանական իշխանությունն անկախ Հայաստանի ամենաձախողված, ամենաապազգային ու ամենահայրենաքանդ իշխանությունն է: Հասարակության մի մասը հստակ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալն օրախնդիր է, և պա­հանջում է վարչապետի հրաժարա­կանը:


Մյուս մասը, թեև գտնվում է հուսահատության մեջ, զգում է, որ խաբված է, դավաճանված է, սխալվել է՝ Նիկոլին իշխանության բերելով, սակայն չի գտնում այն առաջնորդին, ում հետևից պետք է գնա և ումով պետք է փոխարինի Փաշինյանին: Խնդիրն այն է, որ վերջին տարինե­րին Փաշինյանը հասարակությա­նը սովորեցրել է «ականջներով» առաջնորդվելուն:


Այդ մասսան նման է «ականջներով սիրող» կնոջ, ում ամուսինը հարբեցող է, խաղամոլ, դա­վաճան, անբան, ընտանիքի հոգսերի մասին չմտածող, բայց գիտի, թե կնո­ջը դավաճանելուց և հարբած վիճա­կում գիշերը նրա հետ ծեծուջարդ ու «դեբոշ» սարքելուց հետո ինչ լավ ու շոյիչ խոսքեր կարելի է շշնջալ նրա ականջին, որ նորից նվաճի կողակցի սերը, չկորցնի վստահությունը: Ու կինն այդ գեղեցիկ խոսքերի, սիրո կեղծ խոստովանությունների ազդե­ցությամբ շարունակում է ներել ու սի­րել ամուսնուն, ապրել նրա հետ, որի սխալների պատճառով ընտանիքը և տունը քանդվում են:


Նիկոլը նման է այդ ամուսնուն, նա Հայաստանի քաղաքացուն «հպարտ» ասելով՝ ջարդեց նրա հպարտությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Էլ չենք խոսում արցախցիների մասին:


«Սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, խո­նարհվում եմ բոլորիդ առաջ» ասելով՝ Փաշինյանը սպանդանոց տարավ ազգի հազարավոր երիտասարդնե­րի, մեզ հայրենազրկեց, դարձրեց թուրքի ծաղրուծանակի առարկա, մեզ հաղթողից դարձրեց պարտվող ժողովուրդ: Բայց այդ ամեն ինչից հետո սկսեց նորից հիշեցնել, որ ինքը եկել է, որ «բարելավի» մեր կյանքը, որ ինչ անում է, մեզ համար է անում, որ փրկել է տասնյակ հազարավորնե­րի կյանքը, որ ապահովում է Սյունիքի անվտանգությունը, որ եկել է քաղաքացու՝ նախկիններից վրեժ լուծելու ժամանակը և այլն…


Այսօր ընդդի­մության հարթակում կանգնածները, պայքարի առաջնորդներն այլ կարգավիճակի մարդիկ են: «Հայրենի­քի փրկության ճակատի» վարչապե­տի թեկնածու Վազգեն Մանուկյանը հավասարակշիռ, գործի մարդ է, նա չի կարող դուրս գալ և ղժղժալով հայհոյել իշխանությանը, չի կարող լաչառություն անել հրապարակի հարթակում, չի կարող պոպուլիստական ելույթներ ունենալ և ոսկե սա­րեր խոստանալ:


Այդպիսի մարդ, հավանաբար, չկա այսօրվա ընդդի­մության մեջ: Ուստի «ականջներով սիրող» հասարակությունը սպասում է, որ մի նոր լաչառ ու պոպուլիստ «Նիկոլ» դուրս կգա, կշոյի իր լսողա­կան համակարգը, ու այսօրվա Նիկոլին իրենք կփոխարինեն մեկ այլ «Նիկոլով»»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր