Երևանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարանցուն          Ավտովթար՝ Արարատի մարզում, բախվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը       Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները    

26 հուն 2021 15:37

Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Ստամբուլում ռուսների վրա անհայտ անձի հարձակումից հետո ռուսաստանցիներին կոչ է արել չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պետք չէ գնալ Թուրքիա, ամենաարյունարբու երկիրն է»,-ասել է Ժիրինովսկին՝ մեկնաբանելով իրավիճակը:

Հունվարի 24-ի երեկոյան, Ստամբուլում, աղբ հավաքող ոմն Հասան Հուսեյն Յ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, դանակահարել էր Ռուսաստանի երեք քաղաքացու՝ մեկ տղամարդու և երկու կնոջ: Նա կալանավորվել է: Ինչպես հաղորդել  է Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր