Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

26 հուն 2021 16:17

Օր օրի նոր փաստեր են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, շատ մարդիկ ունենում են անպտղություն

«Արսեն Թորոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի կադրն է, դա փաստ է։ Այդ ոգով էլ նա շարունակել է իր քաղաքական գործողությունը, և նոր նախարարը ևս շարունակելու է այդ նույն քաղաքականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ Գևորգ Գրիգորյանը՝ անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի՝ առողջապահության նախարար նշանակվելուն։

Նա նշեց, որ Անահիտ Ավանեսյանի մայրը ՀՀ առաջին նախագահի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, ընդհանուր ծրագրեր են իրականացրել, իսկ նախարարի ամուսինը «Ռեմա» աղանդի քարոզիչ է։

«Այսինքն՝ մեր առողջապահական համակարգը դուրս եկավ աթեիզմից և մտավ աղանդի մեջ։ Ներքին կաղապարներ չունեցողի համար, որոնք տալիս է հավատքը, մարդու կյանքը դառնում է առոչինչ։ Ինչը և մենք տեսանք կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողմամբ։ Մենք տեսանք, որ մարդու կյանքը գործող վարչակազմի համար որևէ էական նշանակություն չունի։ Մահացավ ավելի քան երեք հազար մարդ, և եթե նույնիսկ կորոնավիրուսով վարակման թվերը նվազեն, հիվանդությունը չի դադարելու, քանի որ օր օրի նոր փաստեր են ի հայտ գալիս, որ կորոնավիրուսը ախտահարում է նաև երիկամները, շատ մարդիկ ունենում են անպտղություն։ Եվ այո, նոր փաստեր կան, որ կորոնավիրուսն ազդում է տղամարդու պտղաբերության վրա»,- նկատեց նա։

Ըստ Գևորգ Գրիգորյանի, միայն նոյեմբերին 1000 մարդ է մահացել կորոնավիրուսից և գործող վարչախմբի պատճառով տապալվել է կորոնավիրուսի դեմ պայքարը։

«Անկեղծ ասած, շատ մասնագետներ զգուշացրել էին, որ եթե մենք մուտք ենք գործում աշուն միայն դիմակի միջոցով պայքարելով, ապա լինելու է երկրորդ ալիքը։ Հիմա նախարարն արդեն հայտարարում է երրորդ ալիքի մասին։ Այսինքն՝ դիմակները պաշտպանություն չեն, և մենք դրա մասին բարձրաձայնել ենք։ Բայց, էլի եմ կրկնում, այս վարչախմբի համար մարդու կյանքը որևէ նշանակություն չունի, և այդ պատճառով մենք այս իրավիճակում ենք»,- կարծիք հայտնեց բժիշկը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր